01.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը մի օր է, երբ ողջ հասարակությունը միանում է կրթության արժեքի գաղափարի շուրջ։ Այս օրն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ լի նոր հույսերով, նպատակներով և ակնկալիքներով։Սա հատկապես հիշարժան և հուզիչ օր է առաջին դասարան և առաջին կուրս ոտք դնող երեխաների և երիտասարդների համար։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դպրոցը ձեր կյանքի կարևորագույն ճանապարհի մեկնարկն է, և մենք բոլորս ձեր կողքին ենք՝ ձեզ խրախուսելու, աջակցելու և առաջնորդելու այդ ճանապարհին։Հարգելի՛ մանկավարժներ, դուք եք ձևավորում մեր համայնքի ու պետության ապագան՝ կրթելով և դաստիարակելով բանիմաց ...
Մանրամասն |
|
01.09.25
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչել է դպրոցական առաջին զանգը․ այսօր Գիտելիքի և դպրության օրն է
|
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից է:Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ համայնքի բոլոր դպրոցներում կազմակերպվեցին գեղեցիկ միջոցառումներ: Ներկաները վայելեցին երգ, պար, ասմունք, հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ:Տոնական օրը համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցներն արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը: Քաջայր Նիկողոսյանի անունից հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր, առաջին դասարաններին հանձնվեցին երկկողմանի գրատախտակներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր:Սիրելի՛ դպրոցականներ, բարի երթ և հետաքրքիր նավարկություն գիտելիքի զարմանահրաշ աշխարհում: Արդյունավետ ուսումնական տարի ենք ...
Մանրամասն |
|
21.08.25
Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
|
221 տարի առաջ, ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի գլխավորությամբ գործող 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար մարտնչեց և զոհվեց անհավասար պայքարում՝ 30 անգամ գերազանցող պարսից ուժերի դեմ։Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու վրա տեղակայված է ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որի մոտ այս տարի ևս կազմակերպվեց հիշատակի միջոցառում։ Այն նվիրված էր հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությանը։Միջոցառմանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Տիտովը, ռուսական ...
Մանրամասն |
|
21.08.25
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
|
Օգոստոսի 20-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարեց աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Քննարկվեցին մի շարք կարևոր կազմակերպական և ընթացակարգային հարցեր, որոնք վերաբերում էին՝• 2024-2025 ուսումնական տարվա կազմակերպմանը,• երեխաների ընդունելությանը մանկապարտեզներ,• հաստիքների ձևակերպմանը,• ցուցանակների տեղադրմանը,• զինվորական արտոնությունների դադարեցմանը,• ներքին գնահատումներին,• ԱՌԿ պլաններին,• կարգապահական հարցերին։Խորհրդակցության ընթացքում տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ և ուղղորդումներ՝ ...
Մանրամասն |
|
20.08.25
Պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների սպիտակցի հաղթողները
|
Այսօր Սպիտակի համայնքապետարանում կայացավ պարգևատրման արարողություն, որը կազմակերպվել էր «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում։ Միջոցառումը նվիրված էր համայնքում անցկացված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի արդյունքներին։«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Դաշնագրի դերը և կարևորությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը» մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկրում, այլև ողջ Եվրոպայի տարածքում՝ նպաստելով հասարակության իրազեկվածության բարձրացմանը և կայուն ապագայի կառուցմանը։Միջոցառման ...
Մանրամասն |
|
13.08.25
Երիտասարդների միջազգային օրը Սպիտակում
|
Օգոստոսի 12-ին ողջ աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը՝ ընդգծելու երիտասարդների դերը համայնքների, երկրների և ողջ աշխարհի զարգացման գործում, ինչպես նաև բարձրաձայնելու նրանց խնդիրները։ Սպիտակի գրադարանում կայացավ «Երիտասարդությունը համայնքում» խորագրով հանդիպում-զրույց, որը մեկ հարկի տակ համախմբեց Սպիտակ համայնքի ստեղծարար, ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին՝ Անահիտ Բիձյանին, Աղվան Սահակյանին, Դեվիդ Արղամանյանին։ Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ, մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց գաղափարներով, ներկայացրին համայնքում ունեցած փորձն ու առաջարկները։ Բուռն զրույցը ընդգրկեց երիտասարդության ...
Մանրամասն |
|
12.08.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Շնորհավորում եմ ձեզ Օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։Այս օրը պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ ընդգծելու երիտասարդության առանցքային դերը մեր հասարակության զարգացման, առաջընթացի և արդի մարտահրավերներին դիմակայելու գործում։ Երիտասարդությունը նոր գաղափարների, նախաձեռնությունների և դրական փոփոխությունների հզոր շարժիչ ուժն է։ Ձեր ձայնը, արժեհամակարգը և ակտիվ մասնակցությունն անփոխարինելի են կայուն և խաղաղ ապագա կերտելու ճանապարհին։Մենք լիահույս ենք, որ դուք՝ որպես նոր սերունդ, ունեք անհրաժեշտ ներուժը՝ առաջնորդելու մեր երկիրը, մեր համայնքը դեպի ավելի արդար, կայուն և հզոր ապագա։ Մեր առաջնահերթություններից է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ...
Մանրամասն |
|
05.08.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է տարբեր մրցահարթակներում Սպիտակի պատիվը բարձր պահած մարզիկներին
|
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել է մարզական տարբեր առաջնությունում Սպիտակ համայնքի պատիվը բարձր պահած մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները: Քաջայր Նիկողոսյանը ողջունել և շնորհավորել է մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր նվաճումներ և պատվո հարթակներ: Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունում, ձեռնամարտի մեծահասակների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |