Տեղեկացնում ենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը 10։30-ին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում կմատուցվի Սուրբ պատարագ՝ նվիրված Մեծ եղեռնի 107-րդ տարելիցին։ Պատարագի ավարտից հետո ժամը 12։00-ին, կկատարվի բարեխոսական կարգ եկեղեցու բակում տեղադրված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ, որից հետո ներկաները ըստ ցանկության կշարժվեն Շիրակի մարզի Հազազի ձոր (Ջարդի ձոր) ծաղիկներ խոնարհելու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։