ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ-ի կողմից մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/) և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝ Teselem անվանմամբ։
Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։
|