24.07.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ հուլիսի 24-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 16-ը: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
|
|
15.07.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Սպիտակի օրվա առթիվ
|
Սիրելի՛ սպիտակցիներՍրտանց շնորհավորում եմ ձեզ Սպիտակի օրվա առթիվ։ Այս տոնական օրը խորհրդանշում է մեր քաղաքի անցած ուղին, ներկայի արժևորումը և ապագայի նկատմամբ հավատը։ Սպիտակը հպարտ է իր բնակիչներով, մշակութային ավանդույթներով, հայրենանվեր աշխատանքով ու առաջընթացի ձգտումով։Սպիտակն իր անունի պես մաքուր, լուսավոր ու հյուրընկալ է՝ իր սրտում ամփոփելով մարդկային ջերմությունն ու ոգեղենությունը։ Թող այս տոնը լինի նոր լիցք, միասնության խորհրդանիշ և ոգեշնչում՝ համախմբվելու ու շարունակելու կառուցել ավելի բարեկեցիկ և զարգացած Սպիտակ։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ապահովել մեր քաղաքի կայուն առաջընթացը՝ հենվելով աշխատանքի, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա։ Սպիտակի ...
Մանրամասն |
|
15.07.25
«Սպիտակի օր»-ը մեկնարկեց հարգանքի տուրքով
|
Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց հարգանքի տուրքով: Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը, աշխատակազմի, ավագանու անդամների և պաշտոնատար այլ անձանց հետ եղավ Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանի, ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկեցին ընկածների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին շիրիմներին: Ի նշան երախտիքի՝ հարգանքի տուրք մատուցվեց նաև Սպիտակի առաջին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի շիրիմին: Պանթեոնից ներկաներն ուղևորվեցին Երկրաշարժի զոհերի հուշահամալիր, որտեղ ևս աղոթք բարձրացրեցին առ Աստված, ապա ...
Մանրամասն |
|
15.07.25
Տեղի ունեցավ «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը
|
Ավարտվեց «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2025» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 15 թիմեր համայնքի մի շարք բնակավայրերից։ Այդ թիմերն էին «FEZO»-ն, «Ջրաշեն»-ը, «Ինտեր»-ը, «Չեխական»-ը, «Յազիկ»-ը, «HIN SPITAK»-ը, «Սամբիստներ»-ը, «Մեծ Պարնի»-ն, «Olimpik Spitak»-ը, «Նալբանդ»-ը, «Շիրակամուտ»-ը, «Արևաշող»-ը, «Նոր Սպիտակ»-ը, «Գոգարան»-ը և «Լեռնանցք»-ը։Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպվող մրցաշարի ...
Մանրամասն |
|
14.07.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտած շրջանավարտներին
|
Այսօր՝ հուլիսի 14-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր համայնքի դպրոցները բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտներին։ Հանդիպման ընթացքում հյուրերը պատմել են իրենց ձեռբերումների, ուսման մեջ ունեցած հաջողությունների, ընտրած մանագիտության և պետությանն ու հանրությանը ծառայելու մղումների մասին։ Քաջայր Նիկողոսյանը շնորհավորել է շրջանավարտներին, շնորհակալություն հայտնել համայնքի պատիվը բարձր պահելու համար և մաղթել հաջողություններ ընտրած մասնագիտություններով բուհական կրթություն ստանալու գործում։ Նա մասնավորապես ասել է․ «Մաղթում եմ անսպառ առողջություն, ստեղծագործական թռիչքներ և անդադար առաջընթաց՝ շարունակելու ճանապարհը դեպի վեհ նպատակներ»։ ...
Մանրամասն |
|
10.07.25
Սպիտակ համայնքի բնակավայրերում իրականացվում են ճանապարհների հարթեցման աշխատանքներ
|
Սպիտակ համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների հարթեցման աշխատանքները: «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարվել Նոր Խաչակապ, Գոգարան, Շենավան և Արջհովիտ բնակավայրերում:
|
|
08.07.25
«Սպիտակի օրվա»-ն ընդառաջ՝ խորհրդակցություն է անցկացվել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Այսօր՝ հուլիսի 8-ին, «Սպիտակի օր» տոնակատարությանն ընդառաջ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը և ենթակա ՀՈԱԿ-ների տնօրենները։ Խորհրդակցությունը վարել է աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Քննարկվել են «Սպիտակի օրվա» կազմակերպչական հարցեր, ներկայացվել են տոնական միջոցառումների օրակարգն ու ժամանակացույցը։ Քննարկվել են նաև հանձնարարականների կատարման և կարգապահական խնդիրների վերաբերյալ հարցեր։ Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ և առաջարկություններ։
|
|
08.07.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Այսօր՝ հուլիսի 8-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ներկա էին ավագանու 27 անդամներից 14-ը: Օրակարգում ընդգրկված էր 10 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը: Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը: Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |