Այսօր: Երկուշաբթի, 7 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԱՆԱՉ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՄԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի ներքո, Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով նկարչական մրցույթ: 
Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ' նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից, դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի մինչև այս դարի երկրորդ կեսը: 
Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները համահունչ կլինեն այս կարգախոսին անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն: 
Մրցույթի պայմանները. 
-        Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ): 
-        Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու աշխատանք: 
-        Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն): 
Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձեաչափով) կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել tatevik.harutyunyan@eum.ayors.eu կամ artem.kharazyan@eumayors.eu էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումսակաև հաստատության անունը: 
Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված աշխատանքներ համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման աշխատանքները պետք է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներից մեկին մինչև նշված վերջնաժամկետը և ներկայացվեն .jpg ձևաչափով: Աշխատանքը ներկայացնելիս պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև դպրոցի կամ ուսումսական հաստատության անունը: 
-        Ցանկալի է, որպեսզի նկարները տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram և այլն), քանի որ աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև նկարների այցելության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Նկարը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին: 
-        Ներկայացնելով նկարը մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը էներգախնայողության, էևերգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով: 
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում: 
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հոկտեմբերի 7-ը: 
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների բովանդակալիցությունը և համապատասխանությունը մրցույթի թեմային, ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվի առնելով հեղինակի տարիքը): 
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև սեպտեմբերի 30-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին: 
Աոաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: 
Հայաստանի համայնքների միություն 
tel.: +374 10 57 45 01 
email: press@caa.am 
web address:http://www.caa.am

 


Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner