Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԿԱՆԱՉ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՑՄԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿԱՐՃ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մելանյա Դանիելյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/09/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/09/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 30-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի ներքո, Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ: Հայաստանի համայնքների միությունը ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:
Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ՝ նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից անցում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:
Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (տեսահոլովակները) համահունչ կլինեն այս կարգախոսին անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն:
Մրցույթի պայմանները.
-  Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ երեխաներ և երիտասարդներ):
-        Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:
-        Կարճ տեսանյութերը կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:
-        Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավելի, քան երկու տեսանյութ:
-        Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:
-        Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:
Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել tatevik.harutyunyan@eumayors.eu կամ artem.kharazyan@eumayors.eu էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:
-        Ցանկալի է, որպեսզի տեսահոլովակը տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն), քանի որ գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեսահոլովակների այցելությաև և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տեսանյութը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեներին:
-        Ներկայացնելով տեսանյութը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագրի կայքերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև հոկտեմբերի 7-ը:
Հորդորում ենք բոլոր մասնակից համայնքներին կազմակերպել նմանատիպ (նույն պայմաններով և պահանջներով) համայնքային մրցույթներ, քանի որ աշխատանքների գնահատման ժամանակ նախապատվությունը կտրվի Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում համայնքների կողմից նմանատիպ մրցույթների ընթացքում լավագույն ճանաչված և մինչև սեպտեմբերի 30-ը վերը հիշատակված էլեկտրոնային հասցեներին ուղարկված աշխատանքներին:
Մրցույթի մասին բոլոր հարցերով կարող եք դրել հետևյալ էլ հասցեներով՝ artem.kharazyan@eumayor.eu կամ tatevyk.hamtyunyan@eumayors.eu
Հայաստանի համայնքների միություն
Tel. +374 10 57 45 01
Email press@caa.am
Web address: http://www.caa.am

 

Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner