Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անուշ Վարդանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի աճուրդի կազմակերպիչը հայտարարում է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի բաց դասական աճուրդ:
Լոտ 1 – «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․ Ավետիսյան փողոց 114/4 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0133-0013 կադաստրային ծածկագրով 0,05731 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով: Հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 699 755,10 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 349 877,55 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 34 987,755 ՀՀ դրամ:
Լոտ 2 – «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Շվեյցարական թաղամաս 162 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0191-0028 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով: Հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 488 400 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 244 200 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 24 420ՀՀ դրամ:
Լոտ 3 – «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Թորոսյան փողոց 115 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0492-0003 կադաստրային ծածկագրով 0,02592 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ բնակելու տուն կառուցելու նպատակով: Հարևանությամբ առկա են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, գազատար, էլեկտրահաղորդման գծեր։ Հողամասի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ՝ սերվիտուտներ) առկա չեն: Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գինը 748 440 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրը վճարում են նախավճար՝ 374 220 ՀՀ դրամ (հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով)։ Քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 37 422 ՀՀ դրամ:
Աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 207 սենյակ):
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ 2024 թ. նոյեմբերի 13-ին։ Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են անձնագիր և աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր 10 000 ՀՀ դրամի չափով՝ վճարված Սպիտակի համայնքապետարանի 900245161410 հաշվեհամարին։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2024թ. նոյեմբերի 13-ը։
Աճուրդը կայանալու է 2024թ. նոյեմբերի 18-ին ժամը 11.00-ին, Սպիտակի համայնքապետարանում (Շահումյան 7, 3-րդ հարկ, 310 սենյակ):
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ:

Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner