Այսօր: Հինգշաբթի, 26 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.06.25 Խորհրդակցություն է անցկացվել համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
   Այսօր՝ հունիսի 25-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ների տնօրենների հետ։   Ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ։Խորհրդակցությունը վարում էր աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։    Օրակարգում ընդգրկված էին հաստիքային փոփոխությունների և երեխաների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման, գրությունների և հանձնարարականների ներկայացման կարգի, տարիֆիկացիոն ցուցակներում «Հաստատում եմ» գրառման ձևաչափի, ներքին գնահատման հաշվետվության, ժամանակավոր պաշտոնակատարներին և պարտականությունները կատարողներին ... Մանրամասն
21.06.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա առթիվ
Հարգելի՛ բուժաշխատողներ,Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:Այս տոնը հրաշալի առիթ է խոսելու բուժաշխատողի առաքելության և անձնվեր աշխատանքի մասին, երախտիքի խոսքեր հղելու մեր բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, առողջապահության կազմակերպչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, գիշեր ու զօր պայքարում են մարդկանց ապաքինման և կյանքի համար։Առանձնահատուկ շնորհակալության են արժանի ռազմական բժիշկները, ովքեր հոգ են տանում հայ զինվորի և զինվորականի առողջության մասին։Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույն է, անհնար է գերագնահատել:Սիրելի՛ բժիշկներ, դուք վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը, ... Մանրամասն
19.06.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստը
   Այսօր՝ հունիսի 19-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը:
   Օրակարգում ընդգրկված էր 12 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը:
   Օրակարգը հաստատելուց հետո սկսվեց նախագծերի քննարկումը:
   Ներկայացված բոլոր նախագծերն ավագանու կողմից հաստատվեցին։
   Այսպիսով ավարտվեց Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի առաջին նստաշրջանը։
   Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին:
18.06.25 Համայնքի ղեկավարը պարգևատրել է սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում համայնքի պատիվը բարձր պահած մարզիկներին
   Այսօր՝ հունիսի 18-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր սամբո մարզաձևից ՀՀ առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած սպիտակցի մարզիկներին ու նրանց մարզիչներին:Հանդիպմանը ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները:   Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց մրցանակակիրներին և նրանց մարզիչներին՝ քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած հաջողությունների և համայնքի պատիվը մշտապես բարձր պահելու համար՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և պատվո հարթակներ:   ՀՀ սամբոյի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին համայնքի ... Մանրամասն
13.06.25 Մեկնարկել են Ալ․ Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման շինարարական աշխատանքները
    Մեկնարկել են «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Պանրագործների և Ալ․ Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ալ․ Մյասնիկյան փողոցի շինարարական աշխատանքները։
    Ծրագրի ընդհանուր արժեքը 156 987 810 ՀՀ դրամ է, որից 86 343 296 ՀՀ դրամը (55%) համայնքային ներդրում է, 70 644 514 ՀՀ դրամը (45%)՝ պետական ներդրում։
     Նշենք, որ շուտով կտրվի նաև Սպիտակ քաղաքի մի շարք փողոցների՝ այս տարի իրականացվելիք հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը։
 
09.06.25 ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը՝ Սպիտակում
    Սպիտակ համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, արդեն ավանդական դարձած ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակում անցկացրել է մի շարք միջոցառումներ։Էներգիայի շաբաթն այս տարի անցկացվում է «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրի ներքո։ Հետևաբար միջոցառումներն անցկացվել են հիշյալ թեմայի շրջանակում։   «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվել է գեղանկարչական մրցույթ, որին մասնակցել են նաև ցանկացողները՝ Սպիտակի համայնքապետարանի սոցիալական հարթակում, մրցույթի հայտարարության մեկնաբանությունների բաժնում տեղադրելով սեփական աշխատանքները։   Օրվա ... Մանրամասն
01.06.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով:Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ տոներից է։ Այն մեր ուշադրությունը սևեռում է երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագան առավել պատասխանատվությամբ կերտելու հրամայականի վրա: Յուրաքանչյուրիս պարտականությունն է ստեղծել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում:Սիրելի՛ փոքրիկներ, մեր կյանքն իմաստավորող թանկագի՛ն էակներ, կրկին շնորհավորում եմ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և խաղաղ հայրենիք:Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, որ ոչինչ երբեք չխամրեցնի ձեր գունեղ ... Մանրամասն
01.06.25 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սպիտակում
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Սպիտակի քաղաքային հրապարակը մարդաշատ էր: Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ հարյուրավոր փոքրիկներ անմոռանալի օր ունեցան:Բացօթյա գեղեցիկ միջոցառմանը մասնակցեցին Սպիտակ համայնքի ՀՈԱԿ-ները և մայրաքաղաքից հրավիրված հյուրեր, ովքեր երեխաների օրը դարձրեցին հիշարժան:Փոքրիկներին շնորհավորելու էր եկել համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, ով շրջեց հրապարակում և զրուցեց երեխաների հետ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն:Անցկացվեցին կավճանկարչության և նկարչության մրցույթներ։ Հաղթող մասնակիցները ստացան մրցանակներ համայնքապետարանի կողմից։Միաժամանակ մեր փոքրիկների համար պատրաստվել էին բազում անակնկալներ։ Երեխաներին շնորհավորելու ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ավագանու նիստեր
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner