09.09.25
Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը
|
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ 2-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը: Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը համայնքի ավագանու կողմից հաստատվեցին։ Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։
|
|
04.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ
|
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Այսօր հպարտություն է անդրադառնալ այն մարդկանց աշխատանքին, ովքեր ամեն օր, առանց երկմտելու, կանգնում են մեր կողքին ամենաբարդ իրավիճակներում: Դուք մեր անվտանգությունն ապահովում եք խիզախությամբ, անձնվիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և անսպառ նվիրումով։Բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար, որը վերապրեց Սպիտակի երկրաշարժ և մի քանի պատերազմ, ձեր կառույցի ստեղծումը հրամայական էր: Ձեր խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում անձնվիրաբար իրականացնել մարդասիրական առաքելություն:Ուզում ...
Մանրամասն |
|
01.09.25
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը մի օր է, երբ ողջ հասարակությունը միանում է կրթության արժեքի գաղափարի շուրջ։ Այս օրն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ լի նոր հույսերով, նպատակներով և ակնկալիքներով։Սա հատկապես հիշարժան և հուզիչ օր է առաջին դասարան և առաջին կուրս ոտք դնող երեխաների և երիտասարդների համար։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դպրոցը ձեր կյանքի կարևորագույն ճանապարհի մեկնարկն է, և մենք բոլորս ձեր կողքին ենք՝ ձեզ խրախուսելու, աջակցելու և առաջնորդելու այդ ճանապարհին։Հարգելի՛ մանկավարժներ, դուք եք ձևավորում մեր համայնքի ու պետության ապագան՝ կրթելով և դաստիարակելով բանիմաց ...
Մանրամասն |
|
01.09.25
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչել է դպրոցական առաջին զանգը․ այսօր Գիտելիքի և դպրության օրն է
|
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից է:Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ համայնքի բոլոր դպրոցներում կազմակերպվեցին գեղեցիկ միջոցառումներ: Ներկաները վայելեցին երգ, պար, ասմունք, հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ:Տոնական օրը համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցներն արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը: Քաջայր Նիկողոսյանի անունից հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր, առաջին դասարաններին հանձնվեցին երկկողմանի գրատախտակներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր:Սիրելի՛ դպրոցականներ, բարի երթ և հետաքրքիր նավարկություն գիտելիքի զարմանահրաշ աշխարհում: Արդյունավետ ուսումնական տարի ենք ...
Մանրամասն |
|
21.08.25
Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
|
221 տարի առաջ, ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի գլխավորությամբ գործող 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար մարտնչեց և զոհվեց անհավասար պայքարում՝ 30 անգամ գերազանցող պարսից ուժերի դեմ։Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու վրա տեղակայված է ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որի մոտ այս տարի ևս կազմակերպվեց հիշատակի միջոցառում։ Այն նվիրված էր հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությանը։Միջոցառմանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Տիտովը, ռուսական ...
Մանրամասն |
|
21.08.25
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
|
Օգոստոսի 20-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարեց աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Քննարկվեցին մի շարք կարևոր կազմակերպական և ընթացակարգային հարցեր, որոնք վերաբերում էին՝• 2024-2025 ուսումնական տարվա կազմակերպմանը,• երեխաների ընդունելությանը մանկապարտեզներ,• հաստիքների ձևակերպմանը,• ցուցանակների տեղադրմանը,• զինվորական արտոնությունների դադարեցմանը,• ներքին գնահատումներին,• ԱՌԿ պլաններին,• կարգապահական հարցերին։Խորհրդակցության ընթացքում տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ և ուղղորդումներ՝ ...
Մանրամասն |
|
20.08.25
Պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների սպիտակցի հաղթողները
|
Այսօր Սպիտակի համայնքապետարանում կայացավ պարգևատրման արարողություն, որը կազմակերպվել էր «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում։ Միջոցառումը նվիրված էր համայնքում անցկացված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի արդյունքներին։«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Դաշնագրի դերը և կարևորությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը» մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկրում, այլև ողջ Եվրոպայի տարածքում՝ նպաստելով հասարակության իրազեկվածության բարձրացմանը և կայուն ապագայի կառուցմանը։Միջոցառման ...
Մանրամասն |
|
13.08.25
Երիտասարդների միջազգային օրը Սպիտակում
|
Օգոստոսի 12-ին ողջ աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը՝ ընդգծելու երիտասարդների դերը համայնքների, երկրների և ողջ աշխարհի զարգացման գործում, ինչպես նաև բարձրաձայնելու նրանց խնդիրները։ Սպիտակի գրադարանում կայացավ «Երիտասարդությունը համայնքում» խորագրով հանդիպում-զրույց, որը մեկ հարկի տակ համախմբեց Սպիտակ համայնքի ստեղծարար, ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին՝ Անահիտ Բիձյանին, Աղվան Սահակյանին, Դեվիդ Արղամանյանին։ Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ, մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց գաղափարներով, ներկայացրին համայնքում ունեցած փորձն ու առաջարկները։ Բուռն զրույցը ընդգրկեց երիտասարդության ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |