ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
10.11.2025
Սույնով Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 24-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում, ինչպես նաև Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումների նախագծերին ծանոթանալ և դրանց վերաբերյալ մինչև 2025 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.spitak.am) հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (municipalityspitak@gmail.com) կամ գրավոր ներկայացնել Սպիտակի համայնքապետարան: 2025թ․ նոյեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան, շ. 7, 3-րդ հարկ) տեղի կունենան որոշումների նախագծերի քննարկման հանրային բաց լսումներ: Սպիտակի համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին: ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ