21.03.25
Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը
|
Մարտի 21-ին Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում անցկացվեց ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը: Մասնակցում էին Սպիտակի Դ․ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի, Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան համար 3 հիմնական դպրոցի, Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոցի, Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի, Հարթագյուղի միջնակարգ դպրոցի, Ջրաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մելանյա ...
Մանրամասն |
|
19.03.25
Անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը
|
Այսօր՝ մարտի 19-ին, Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցեցին դպրոցականների 10 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերից։ Խաղերն անցկացվեցին 2 տարիքային խմբերով՝ 5-9-րդ դասարանների և 10-12-րդ դասարանների դպրոցականների թիմերի միջև։Մրցաշարին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցները։ Մրցաշարն անցավ բարձր մակարդակով։ Թիմերը պատրաստվել էին ըստ արժանվույն։ Նրանց երկրպագելու էին եկել բազմաթիվ ...
Մանրամասն |
|
13.03.25
Անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
|
Այսօր՝ մարտի 13-ին, Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը, որին մասնակցեցին դպրոցականների 10 թիմեր համայնքի տարբեր բնակավայրերից։Խաղերն անցկացվեցին 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-ից 6-րդ դասարաններ) և 13-ից 15 տարեկան (7-ից 9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև։ Խաղերն անցկացվեցին Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) գործող կանոններով։ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարի մարզային և համայնքային փուլերի գլխավոր մրցավարը Արթուր Խաժակյանն էր։Մրցաշարին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի ...
Մանրամասն |
|
11.03.25
Սպիտակ համայնքում մեկնարկել են գարնանային ընթացիկ աշխատանքները
|
«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում են ծառերը վնասատուներից և հիվանդություններից պաշտպանելու նպատակով կատարվող ծառերի բների կրային լուծույթով սպիտակեցման աշխատանքներ։ Կանաչ գոտիների մշակման աշխատանքները շարունակվում են։
|
|
11.03.25
Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել համայնքապետարանի աշխատակազմի և ՀՈԱԿ-ների տնօրենների հետ
|
Այսօր՝ մարտի 11-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Այն վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Էռնեստ Խաչատրյանը, աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, համայնքապետարանի աշխատակազմը՝ բաժինների պետերի գլխավորությամբ և ՀՈԱԿ-ների տնօրենները։ Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկաների ուշադրությունը հրավիրվեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով հանձնարարականների կատարման ընթացակարգին, աշխատանքից բացակայությունների թույլտվությունների տրամադրման կարգին և բացակայության ...
Մանրամասն |
|
08.03.25
Սպիտակ համայնքի ղեկավաւր Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնահատուկ է ձեր դերը մեր ընտանիքներում, հասարակության մեջ և պետականաշինության գործում։ Ձեր ներկայությունը և գործուն մասնակցությունը բոլոր ոլորտներում անսահման բարության, փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի երաշխիք են։ Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, անգնահատելի է ձեր ավանդը հայ ընտանիքի, ազգային արժեքների և ավանդույթների պահպանման գործում: Ձեզնով է տունը օջախ դառնում, կյանքը շարունակվում։ Թանկագին կանայք, դուք որքան փխրուն, բազմապատիկ անգամ ուժեղ եք, կամային և նվիրված։ Շնորհակալ ենք, որ հայրենիքի համար ծանր օրերին ամուր էիք պահում թիկունքը, ...
Մանրամասն |
|
07.03.25
ՀՀ Կառավարության որոշմամբ մինչև 2026 թվականը Սպիտակ համայնքում կհիմնանորոգվի ևս 8 դպրոց
|
«Հայաստանի Հանրապետության Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ Կառավարության որոշմամբ կատարված լրացումների համաձայն Լոռու մարզում կառուցվող, նորոգվող, հիմնանորոգվող դպրոցների թիվն ավելացվել է 10-ով։ Ընտրված 10 դպրոցների ցանկում 8-ը Սպիտակ համայնքի դպրոցներն են։. Սպիտակի Շ. Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոց՝ վերանորոգում/ հիմնանորոգում- Հայաստանի տարածքային ...
Մանրամասն |
|
05.03.25
Համայնքի ղեկավարը պարգևատրել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մասնակից մարզիկներին
|
Այսօր՝ մարտի 5-ին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հյուրընկալել էր Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի մասնակից մարզիկներին, շախմատի թիմի պատասխանատու, շախմատիստ Վրեժ Սահակյանին և սպորտային պարերի պատասխանատու, «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Աջամյանին։ Հանդիպմանը ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանը և բաժնի աշխատակիցներ։ Մարզիկները համայնքի ղեկավարի հետ կիսել են իրենց տպավորությունները, պատմել մրցութային օրերի առօրյայից և ներկայացրել հաջողությունները։ Քաջայր Նիկողոսյանը գնահատանքի խոսք է հղել մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |