Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի- Լեռնավանի եկեղեցին գեղեցիկ է և շքեղ: Վերականգնված է նախկին խորանը:Մեծ հանդիսավորությամբ 1996թ. հունվարի 14-ին գյուղում կատարվեց վերակառուցված եկեղեցու օծումը: Եկեղեցու օծման օրը յոթ գառ մատաղ արվեց: ԹԱԶԱ ՍՈՒՐԲ - Բասենի Ազապքո գյուղում, նույն տեղադրությամբ (հյուսիսային կողմ) նույն ձևի քարե բացվացքով սուրբ է եղել։ Երբ հաստատվել են Ղաչաղանում (Լեռնավան) տարածքը նմանեցրել են ու տվել են Թազա (նշանակում է նոր) անունը։ Ինչպես նաև ըստ լեգենդի այստեղ մահացել է Վառվառա կույսը:
Խնկոյան բնակավայրում գտնվում է Կիսակայուն եկեղեցին, որը կառուցվել է 1863 թ., Եկեղեցու շուրջ կա նաև 19-րդ դարի Գերեզմանոց։
Բնակավայրն ունի եկեղեցի (5-19 դդ.)։ Բնակավայրի հյուսիսային մասում գտնվում է Կարմիր ավերակներ բնակավայրատեղին (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ 2002 թվականին հին ավերված եկեղեցու տարածքում կառուցվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Բնակավայրում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Չիչխանավանքը (7-րդ դար)։ Չիչխանավանքը պատկանում է վաղ միջնադարյան եկեղեցաշինության մեջ լայն տարածում գտած խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցիների տիպին։ Ներքուստ և արտաքուստ խաչաձև՝ «ազատ խաչ» տիպի այս հուշարձանը պատկանում է միախորան եկեղեցիների տեսակին:Չիչխանավանքը կառուցված է սրբատաշ, սև և վարդագույն տուֆով, շարվածքը՝ միդիս (եռաշերտ)։ Եկեղեցու կառուցման մասին շինարարական արձանագրություն չի պահպանվել, սակայն, ելնելով կառույցի ծավալատարածական հորինվածքից և ճարտարապետական ոճից՝ այն թվագրվում է 6-7-րդ դարերով։Չիչխանավանքը կառուցված է բլրի ստորոտում, և տարածքի թեքության պատճառով անձրևաջրերի ու ձնհալի բերած հողն անընդհատ ծածկել է այն։ Մինչև վերականգման աշխատանքների սկսելը ավերակ եկեղեցու արտաքին հատվածներից միայն արևմտյան խաչաթևի հյուսիս-արևմտյան անկյունն էր մոտ 1.5մ բարձրությամբ մնացել հողից դուրս։ Եկեղեցու ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններով փաստվեց, որ կառույցի գոյության ընթացքում վերականգնվել է մեկ անգամ։ Հուշարձանի վերականգնումը կատարվել 20-րդ դարասկզբին։Ի տարբերություն հին կառույցի, որի խորանն արտաքուստ ուղղանկյունաձև է, վերակառուցված մասն արտաքինից շարվել է կիսաշրջանաձև: Հուշարձանը փոքր ու անմշակ քարերով վերակառուցելիս շինարարական տեսակետից ավելի հեշտ ու նպատակահարմար է եղել պատերի արտաքին և ներքին եզրագծերը միանման կառուցելը։
2005 թվականի դեկտեմբերի 9-ին կայացավ Սուրբ Աստվածածին եկեղեցու օծումը։
Սպիտակ համանքի Գոգարան բնակավայրում գտնվում է 4-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ունի թևավոր խաչքար, առկա են դամբարանադաշտեր, կան քարանձավներ, որից առավելապես հայտնի է Սանգյառ կոչվող տարածքում գտնվող քարանձավը, որի վրա նախկինում եղել է ամրոց: Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ : Ըստ պատմամշակութային հուշարձանների` գյուղի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, գյուղն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։ Գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար) :
Բնակավայրի կենտրոնում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը հիմնադրվել է 1870 թվականին: Վերանորոգվել է 2020-2021թթ․ և վեաօծվել 2021թ. նոյեմբերի 20-ին: Հարավ-արևելյան հատվածում գտնվում է մատուռ՝ «Թուխ Մանուկ»: Վերջին անգամ վերանորոգվել է 2009 թվականին: Բնակավայրի կենտրոնական մասում հավերժորեն կարկաչում է ժամի աղբյուրը, որը հուշարձան-աղբյուր է դարձել ի հիշատակ երկրաշարժի և ղարաբաղյան ազատամարտի զոհերի։Կոչվում է «Ժամի աղբյուր» և գտնվում է «Սուրբ Մինաս» եկեղեցու հարևանությամբ։
Բնակավայրի Հյուսիս-արևմտյան եզրին եկեղեցին է, կրում է ՍԲ․ Գևորգ անունը։ Կառուցվել է 1901 թվականին։ Եկեղեցին ավիրվել է 1988 թվականի երկրաշարժից, վերակառուցվել է բարերարներ Հարությունի և նրա որդիներ ՝ Աշոտ, Արմեն Գրիգորյանների միջոցով 2005 թվականին։ Միասրահ է, մուտքը հարավ ճակատից։ Երեք պատուհաններ բացվում են հարավայնին ճակատից, մեկ պատուհան՝ արևելքից։ Կառուցվել է սև և նարնջագույմ երանգների սրբա-տաշ տուֆով։ Պահպանական գոտու սահմաններն անցնում են եկեղեցու շրջակա գերեզմանոցի սահմանագծով։
Facebook
Location on Google Maps
YouTube