Այսօր: Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.09.21 ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-100
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի օժանդակությամբ ս/թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենա «Առնո Բաբաջանյան-100» խորագրով փառատոն-ստուգատես։Մասնակից դառնալով Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ փառատոն-ստուգատեսի նպատակն է աշակերտների շրջանում մեծն կոմպոզիտորի երաժշտության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրայնացումը։ Գործող խմբերի և անհատ կատարողների երաժշտական ծրագրերում, որպես պարտադիր բաղադրիչ, անհրաժեշտ ... Մանրամասն
16.09.21 ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԸ

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Սպիտակի համայնքապետարանի միջոցներով Թորոսյան փողոցից մեկնարկել են համայնքի ոչ սահմանված վայրերում փակցված պաստառների և տպագիր նյութերի մաքրման աշխատանքները։

Հորդորում և խնդրում ենք մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ ոչ սահմանված վայրերում պաստառներ և տպագիր այլ նյութեր փակցնելուց, որոնք մնում են պատերին՝ աղտոտելով միջավայրը։

Կոչ ենք անում՝ մտածել մեր հարազատ քաղաքի մաքրության և շրջակա միջավայրի պահպանության մասին։

Լինե՛նք ավելի ուշադիր և մաքուր պահե՛նք մեր սիրելի քաղաքը։

07.09.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,Հանրապետությունում անասնակերի պակասուրդը հիդրոպոնիկ կանաչ զանգվածով փոխարինելու և/կամ լրացնելու նպատակով ներկայումս քննարկվում է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ նախատեսել փոփոխություն՝ հիդրոպոնիկ եղանակով անասնակերի արտադրության սարքավորումներ ձեռք բերելու համար անհրաժեշտ 20% կանխավճարի մինչև 50%-ի փոխհատուցման նպատակով։Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության վերաբերյալ․Անասնապահության արդյունավետության բարձրացման գլխավոր պայմաններից մեկն ... Մանրամասն
07.09.21 ՍՊԻՏԱԿԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է ՆՈՐ ՌԵՆՏԳԵՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակի ԲԿ տնօրեն Վարդուհի Սիսակյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանըև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ այսօր Սպիտակի պոլիկլինիկայում ներկա գտնվեցին նոր ռենտգեն սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս նվիրատվությունը կյանքի է կոչվել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության, ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում։Ռենտգեն սարքավորումը ... Մանրամասն
06.09.21 ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, կանցկացվի «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով արդեն հաստատվել են մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտաձևը:Մասնակցության ... Մանրամասն
06.09.21 ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանն այսօր իր աշխատասենյակում հյուրընկալել էր բռնցքամարտի ՀՀ երիտասարդների առաջնությունում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Լեռնավան համայնքի բնակիչ Անուշավան Մխիթարյանին, նրա մարզիչ Գառնիկ Պապիկյանին և «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանվել Խոյեցյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանն ու համայնքապետարանի առաջատար մասնագետ Մելանյա Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում մարզիկ Անուշավան Մխիթարյանն ու իր մարզիչը ներկայացրեցին իրենց անցած ուղին, հաղթանակի հասնելու դժվարություններն ու տպավորությունները և հետագա անելիքները, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, մաղթելով նորանոր ... Մանրամասն
04.09.21 ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արտակարգ իրավիճակների հարգելի՛ սպաներ, ծառայողներ և վետերաններ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ։Ձեր աշխատանքը մեծ կոչում ու պատասխանատվություն է, որը դուք կրում եք արժանապատվորեն։ Դուք բարի գործ եք իրականացնում, պարտքի բարձր գիտակցումով եք մոտենում ձեր կատարած աշխատանքին՝ հմտության, աչալրջության, մարդասիրության ու անձնազոհության շնորհիվ արժանանալով մեր ժողովրդի մեծ հարգանքին ու սիրուն։ Տեսնելով ձեր կատարած աշխատանքն ու գործադրած ջանքերը՝ վստահորեն կարող եմ նշել, որ մեր բնակչությունը ապահով ձեռքերում է, որ ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում դուք կարող եք դիմակայել բոլոր մարտահրավերներին և հմտորեն լուծել ձեր առջև ծառացած խնդիրը՝ ապահովելով ... Մանրամասն
03.09.21 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ,Հայաստանի Հանրապետությունում սակավաջրության և շոգ եղանակի հետևանքով առաջացած անասնակերի պակասի լրացման անհրաժեշտությունից ելնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին նախատեսվում է ցուցաբերել աջակցություն՝ իրականացնել խտացրած կերի գնի շուրջ 30% սուբսիդավորում (մատակարարների միջոցով վաճառքը կազմակերպելու եղանակով): Միջոցառումը հնարավորություն կտա որոշ չափով լրացնելու անասնակերի պակասը, ինչպես նաև կնպաստի հանրապետությունում համակցված կերերով կերակրման մշակույթի զարգացմանը։ 30% սուբսիդավորման արդյունքում 1 կգ համակցված կերը տնտեսավարողներին հասանելի կլինի շուրջ 140 դրամով։ Հետաքրքրված տնտեսավարողները կարող են մինչև ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Սպիտակ համայնքի ավագանու նիստ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական 14.08.2020թ. նիս
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
municipalityspitak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner