Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.09.25 Կայացավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ երկրորդ նստաշրջանի առաջին հերթական նիստը
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սպիտակ համայնքի ավագանու 2025թ․ 2-րդ նստաշրջանի առաջին հերթական նիստը: Ներկա էին ավագանու 27 անդամներից 19-ը:
Օրակարգում ընդգրկված էր 14 հարց: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։
Օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը համայնքի ավագանու կողմից հաստատվեցին։
Սպիտակ համայնքի ավագանու հաջորդ հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։
04.09.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Փրկարարի օրվա կապակցությամբ
Արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա կապակցությամբ:Այսօր հպարտություն է անդրադառնալ այն մարդկանց աշխատանքին, ովքեր ամեն օր, առանց երկմտելու, կանգնում են մեր կողքին ամենաբարդ իրավիճակներում: Դուք մեր անվտանգությունն ապահովում եք խիզախությամբ, անձնվիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և անսպառ նվիրումով։Բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար, որը վերապրեց Սպիտակի երկրաշարժ և մի քանի պատերազմ, ձեր կառույցի ստեղծումը հրամայական էր: Ձեր խիզախումների շնորհիվ դուք կարողացել եք թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական իրավիճակներում անձնվիրաբար իրականացնել մարդասիրական առաքելություն:Ուզում ... Մանրամասն
01.09.25 Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։Սեպտեմբերի 1-ը մի օր է, երբ ողջ հասարակությունը միանում է կրթության արժեքի գաղափարի շուրջ։ Այս օրն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ լի նոր հույսերով, նպատակներով և ակնկալիքներով։Սա հատկապես հիշարժան և հուզիչ օր է առաջին դասարան և առաջին կուրս ոտք դնող երեխաների և երիտասարդների համար։ Սիրելի՛ առաջին դասարանցիներ, դպրոցը ձեր կյանքի կարևորագույն ճանապարհի մեկնարկն է, և մենք բոլորս ձեր կողքին ենք՝ ձեզ խրախուսելու, աջակցելու և առաջնորդելու այդ ճանապարհին։Հարգելի՛ մանկավարժներ, դուք եք ձևավորում մեր համայնքի ու պետության ապագան՝ կրթելով և դաստիարակելով բանիմաց ... Մանրամասն
01.09.25 Սպիտակ համայնքի դպրոցներում հնչել է դպրոցական առաջին զանգը․ այսօր Գիտելիքի և դպրության օրն է
Սպիտակ համայնքի դպրոցներում հնչեց առաջին զանգը: Առաջին անգամ դպրոց ոտք դնող փոքրիկների համար այս օրը ամենահիշարժան օրերից է:Նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ համայնքի բոլոր դպրոցներում կազմակերպվեցին գեղեցիկ միջոցառումներ: Ներկաները վայելեցին երգ, պար, ասմունք, հնչեցին բազմաթիվ բարեմաղթանքներ:Տոնական օրը համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցներն արժանացան համայնքի ղեկավարի ուշադրությանը: Քաջայր Նիկողոսյանի անունից հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր, առաջին դասարաններին հանձնվեցին երկկողմանի գրատախտակներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր:Սիրելի՛ դպրոցականներ, բարի երթ և հետաքրքիր նավարկություն գիտելիքի զարմանահրաշ աշխարհում: Արդյունավետ ուսումնական տարի ենք ... Մանրամասն
21.08.25 Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակին
221 տարի առաջ, ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, ռուսական բանակի հրամանատար Իոսիֆ Մոնտրեզորի գլխավորությամբ գործող 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար մարտնչեց և զոհվեց անհավասար պայքարում՝ 30 անգամ գերազանցող պարսից ուժերի դեմ։Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու վրա տեղակայված է ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը, որի մոտ այս տարի ևս կազմակերպվեց հիշատակի միջոցառում։ Այն նվիրված էր հայ և ռուս ժողովուրդների ռազմական համագործակցությանը։Միջոցառմանը ներկա էին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Սպիտակի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Տիտովը, ռուսական ... Մանրամասն
21.08.25 Աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
Օգոստոսի 20-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ աշխատանքային խորհրդակցություն համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը վարեց աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը։ Քննարկվեցին մի շարք կարևոր կազմակերպական և ընթացակարգային հարցեր, որոնք վերաբերում էին՝• 2024-2025 ուսումնական տարվա կազմակերպմանը,• երեխաների ընդունելությանը մանկապարտեզներ,• հաստիքների ձևակերպմանը,• ցուցանակների տեղադրմանը,• զինվորական արտոնությունների դադարեցմանը,• ներքին գնահատումներին,• ԱՌԿ պլաններին,• կարգապահական հարցերին։Խորհրդակցության ընթացքում տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ և ուղղորդումներ՝ ... Մանրամասն
20.08.25 Պարգևատրվել են «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի մրցույթների սպիտակցի հաղթողները
Այսօր Սպիտակի համայնքապետարանում կայացավ պարգևատրման արարողություն, որը կազմակերպվել էր «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում։ Միջոցառումը նվիրված էր համայնքում անցկացված «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթի արդյունքներին։«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց Դաշնագրի դերը և կարևորությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը» մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր երկրում, այլև ողջ Եվրոպայի տարածքում՝ նպաստելով հասարակության իրազեկվածության բարձրացմանը և կայուն ապագայի կառուցմանը։Միջոցառման ... Մանրամասն
13.08.25 Երիտասարդների միջազգային օրը Սպիտակում
Օգոստոսի 12-ին ողջ աշխարհում նշվում է Երիտասարդության միջազգային օրը՝ ընդգծելու երիտասարդների դերը համայնքների, երկրների և ողջ աշխարհի զարգացման գործում, ինչպես նաև բարձրաձայնելու նրանց խնդիրները։ Սպիտակի գրադարանում կայացավ «Երիտասարդությունը համայնքում» խորագրով հանդիպում-զրույց, որը մեկ հարկի տակ համախմբեց Սպիտակ համայնքի ստեղծարար, ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին՝ Անահիտ Բիձյանին, Աղվան Սահակյանին, Դեվիդ Արղամանյանին։ Ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցներ, մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց գաղափարներով, ներկայացրին համայնքում ունեցած փորձն ու առաջարկները։ Բուռն զրույցը ընդգրկեց երիտասարդության ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 09.09.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner