Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթաց
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հերմինե Զարմանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/10/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/11/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան գործերով հաշտարարության իրականացումը, հետևաբար նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմորդներին: Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ:
Դասընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցաբար: Դասընթացն իրականացվելու է արտերկրից հրավիրված միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից և հաշտարարության դասընթացների համար սահմանված միջազգային չափորոշիչներին և ուսուցման ծրագրին համաձայն։ Դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել նախարարության կողմից ընտրված 20 հավակնորդները՝ հաշվի առնելով դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած հավակնորդների կրթությունը, մասնագիտական գործունեությունը, հմտությունները և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։ Դասընթացին չընդգրկված հավակնորդների ուսուցումը կիրականացվի հաջորդ փուլերի ընթացքում։ 
Դիմորդը որակավորման դասընթացի համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) ազատ ոճի դիմում (պետք է ներառի կոնտակտային հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե),
2) անձնագրի պատճենը,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) ինքնակենսագրական տվյալներ (CV):
Նշենք, որ արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում: Հետևաբար` նշված պահանջներին չբավարարող անձանց դիմումները չեն դիտարկվելու:
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 27-ը:
Դասընթացի հետ կապված տեղեկույթն ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
Տեղեկացնում ենք, որ Նախարարությունը դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո տասն օրվա ընթացքում ստուգում է դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի հավակնորդներին ներկայացվող պահանջների համապատաս­խանությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաև ուսումնասիրում է ինքնակենսագրական տվյալները, այդ թվում՝ նախորդող մասնագիտական գործունեությունը և ընդունում է որոշում դիմողին հաշտարարների որակավորման դասըն­թացներին մասնակցել թույլատրելու կամ մերժելու մասին։
Հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատված է Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն որոշմամբ, իսկ որակավորման կարգը Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 331-Ն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից 2022 թվականին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի շրջանակներում մի շարք բարեփոխումներ են կատարվել գործող կարգավորումներում, այդ թվում՝ ներդրվել է առցանց հաշտարարության հնարավորությունը, որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարություն` երաշխավորելով հաշտարարության գործածելիությունը, հեռացվել է անվճար չորս ժամ հաշտարարություն նախատեսող դրույթը՝ սահմանելով երաշխավորված վարձատրություն բոլոր գործերով, ոլորտի զարգացմանը խոչընդոտող այլ իրավակարգավորումները և հստակեցվել են օրենքով չկարգավորված որոշ հարցեր։ Հաշտարարության գործընթացն առավել հասանելի և համակարգված կազմակերպելու նպատակով ստեղծվել է e-mediation.am հաշտարարության էլեկտրոնային հարթակը, ինչը հնարավորություն կտա առցանց եղանակով համակարգել ողջ գործընթացը։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010)594052 հեռախոսահամարով:
Բոլորը
Ավագանու նիստեր
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 08.07.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 19.06.2025թ
Հանրային լսում 11.06.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 30.05.2025թ
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 15.05.2025թ
Հանրային լսում  17.03.2025
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային լսում ՏԱՊ 04.02.2025
2024թ. բյուջեի կատարման հաշվ. 04.02.2025
Սպիտակ համայնքի ավագանու հերթական նիստ 10.04.2025թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner